▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի առաջարկը չի ընդունվի Արևմուտքի կողմից. ճգնաժամը չի լուծվի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քիչ առաջ հրապարակեց իր փաթեթային առաջարկը Ուկրաիանական ճգնաժամի քաղաքական լուծման ուղղությամբ: Եկեք առաջին հերթին տեսնենք, թե այդ ինչ առաջարկներ է պարունակում իր մեջ այդ փաթեթը, այնուհետև փորձենք հասկանալ, թե ինչքանով է այն հավասարակշռված և խնդրի լուծման համար հավանական տարբերակ:

1. Ուկրաինայի համար ձևավորել կոմպակտ աջակցության խումբ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համատեղ, այնպիսի կազմով, որն ընդունելի կլինի ուկրաինական բոլոր քաղաքական ուժերի համար:

2. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով ամրագրել Ուկրաինայի չեզոք ռազմա-քաղաքական կարգավիճակը:

3. Ճանաչել Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

4. Գերագույն ռադան պետք է առանց հապաղելու հրավիրի սահմանադրական հավաք (ժողով) բոլոր շրջանների ներկայացուցիչներից, որպեսզի մշակվի նոր դաշնային սահմանադրություն:

5. Համաժողովրդական հանրաքվեի դնել նոր սահմանադրությունը, իսկ դրա ընդունվելուց անմիջապես հետո անցկացնել համապետական ընտրություններ:

6. Ռուսերենին շնորհել երկրորդ պետական լեզվի կարգավիճակ:
Իմ կարծիքով սա բավականին ողջամիտ առաջարկ է: Ասեմ ավելին, եթե Ուկրաինայի նոր իշխանությունները իշխանության գալիս ցուցաբերեին մի քիչ զսպվածություն և ազգայնականների ազդեցության տակ հակառուսական ալիք չբարձրացնեին, ապա նույնիսկ չէին կանգնի Ղրիմը կորցնելու փաստի առջև: Ռուսաստանի կողմից առաջրկված զղբունքները արտացոլում են այն օբյկտիվ անհրաժեշտությունը, որը դեռ վաղուց հասունացել էր Ուկրաինայում:

Տեսեք, կրկին պետք է ասեմ, որ Ուկրաինայի նոր իշխանությունների անհեռատեսության պատճառով Ղրիմն արդեն իսկ անցավ Ռուսաստանին, և սրանով Ռուսաստանը փաստացի անցավ այն կարմիր գիծը, որից ետ դարձի ճանապարհ չկա: Այլ կերպ ասած Ղրիմն այլևս պատմություն է, և այս հարցում Ռուսաստանից զիջում սպասելը` անհնար: Բայց միևնույն ժամանակ ռուսներն առաջարկում է վերջ տալ ներկայիս քաոսին և կոպիտ ասած չսադրել իրենց «պաշտպանել» նաև Ուկրաինայի հարավային և արևելյան շրջանները: Փախարենը առաջարկում են իրավականորեն երաշխավորել այդ շրջաններում ապրող մարդկանց ինքնավարությունը`ստեղծելով դաշնային պետություն և շնորհելով ռուսերենին պաշտոնականի կարգավիճակ: Սա կարծում եմ միանգամայն բնական է, քանի որ երկրի շրջանների միջև առկա են բազմաթիվ տարբերություններ, սկսած լեզվամշակութայինց վերջացրած տնտեսականից, իսկ երկրի գրեթե կեսն իր մայրենի լեզուն է համարում ռուսաց լեզուն:

Սրան ի հավուլմն ռուսները առաջարկում են Ուկրաինային որդեգրել չեզոք ռազմա-քաղաքական կարգավիճակ: Սա այն հարցն է, որի ակունքում է հիմնականում ընկած Ռուսաստանի և Արևմուտքի պայքարը Ուկրաինայի համար: Սա փայլուն լուծում է: Կոպիտ ասած ռուսներն առաջարկում են «ոչ մեզ ոչ էլ ձեզ» տարբերակը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ուկրաինան պատմականորեն մշտապես եղել է Ռուսաստանի ազդեցության ներքո, թե´ ռազմական, թե´ տնտեսական առումով, ապա կարելի է սա դիտարկել նույնիսկ զիջում Ռուսաստանի կողմից: Այնպես որ այս սզբունքը ևս ողջունելի է:

Մի խոսքով սա փայլուն շանս է, որպեսզի Ուկրաինայի ճգնաժամը, առնվազն դրա քաղաքական մասն ավարտվի, և այդ երկիրը կարողանա քիչ թե շատ պահպանել իր միասնականությունն ու ամբողջականությունը: Բայց իրավիճակն էլ այսօր այնպես է դասավորվել, որ և´ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները, և´ Արևմուտքը, ինչքան էլ հասկանան, որ սա ճգնաժամը լուծելու բավական ռացիոնալ տարբերակ է, չեն համաձայնի, քանի որ ժամանակին շտապել են և արել են այնպիսի հայտարարություններ, որոնցից հրժարվելը կնշանակե պարտվել: Կարճ ասած երես փրկելու խնդիր ունեն:

Շատ ափսոս, որ Ուկրաինական ճգնաժամի լուծումը մոտ ժամանակներս հեռանկարային չէ:

Վազգեն Ղազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին