▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին չէ, Ադրբեջանն էլ Ռուսաստանի թշնամին չէ». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր Վայոց ձորի Զառիթափ համայնք կատարած այցի ժամանակ բնակչության հետ հանիպմանը խոսել է հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին:

Հայ-ռուսական բարեկամությունը, գործընկերությունն ամուր է, ինչպես միշտ է ամուր եղել, իչպես շարունակելու է ամուր մնալ: Ռուսաստանը մեր դաշնակից, մեր եղբայր պետությունն է: Բայց ես էլի ուզում եմ, որ մենք արձանագրենք՝ Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին չէ, Ադրբեջանն էլ Ռուսաստանի թշնամին չէ, և Ռուսաստանը Հայաստնի նկատմամբ կատարել է իր բոլոր պայմանագրային պարտավորությունները, որովհետև անվտանգային այն մեխանիզմը, որը մենք ունեցել ենք, այդ մեխանիզմը տարածվել է ՀՀ վրա, ՀՀ սահմաններից ներս: Իսկ թե ինչպիսինն են ՀՀ սահմանները, այդ նկարագրությունը տրվել է դեռևս 2010 թ ՀՀ-ում ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,- հայտարարել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին