▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսաստանն ուղղակիորեն կոչ է արել Հայաստանի բնակչությանը պետական հեղաշրջում իրականացնել». Փաշինյան

Ռուսաստանն ամիսներ առաջ ուղղակիորեն կոչ է արել Հայաստանի բնակչությանը պետական հեղաշրջում իրականացնել: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ռուսաստանը բացահայտորեն կոչ էր անում հայ ժողովրդին՝ տապալել իշխանությունը: Մոսկվայի կողմից իմ դեմ քարոզչությունը մինչ օրս չի թուլանում»,- պնդել է ՀՀ վարչապետը:

«Մենք հատկապես մտահոգված ենք ռուս զինվորականների կողմից Հայաստանում ռուս դասալիք Դմիտրի Սեդրակովի առևանգմամբ: Նման հակաիրավական գործողությունները Հայաստանի տարածքում անընդունելի են: Եթե Երևանի պահանջները չկատարվեն, հետևանքներ կլինեն»,- հավելել է նա:

Թարմացված․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը: Հաղորդավարը Փաշինյանից հետաքրքրվել է, թե արդյոք հնարավոր է Հայաստանում ռուսական ռազմաբազայի փակումը: «Այդ հարցն օրակարգում չկա»,- պատասխանել է Փաշինյանը:

Թարմացված․«Ադրբեջանը հրապարակայնորեն բողոքում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ցանկացած համագործակցությունից, սակայն լռում է միլիարդավոր եվրոներով իր գնումների մասին: Սա կարևոր փաստ է, սա կարևոր եզրակացություն է»,- այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանին մտահոգում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները, երբ օկուպացիայի տակ են պահվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները, մինչդեռ մենք առաջարկում ենք նրանց վերջնականապես սահմանազատել սահմանները և դուրս բերել իրենց զորքերը մեր երկրից: Մեր ուժերը փոխադարձաբար փաստացի կհեռանային այդ սահմանից, ինչը կարող էր քայլ լինել դեպի խաղաղություն»,- ասել է Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին