▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում մայրը 15-րդ հարկից նետել է 7-ամյա դստերը

Ռուսաստանի մերձմոսկովյան թաղամասերից մեկում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա դի, ով ընկել է բարձրությւոնից:  Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

Պարզվել է, որ մայրն է իր ավագ դստերը նետել շենքի 15-րդ հարկից: Դեպքի պահին երեխաների հայրը աշխատանքի է եղել։ Ընտանիքում ոչ մի կոնֆլիկտ չի եղել, ծնողներին ու երեխաներին ծանոթները դրական են բնութագրում։ Մորը ձերբակալել են, բժիշկների եզրակացությամբ, նա անհամարժեք հոգեվիճակում է։

«34-ամյա մայրը ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ 105 հոդվածի 2 մասի Բ կետով՝ «Մանկահասակ երեխայի սպանություն»։ Կրտսեր աղջկան փոխանցել են հորը»,- պատմել է գերատեսչության ղեկավարի ավագ օգնական Ելենան Ֆոկինան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին