▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսաստանում սկսել են քիչ խմել». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում զգալիորեն նվազել է ալկոհոլի օգտագործումը, առաջին հերթին՝ թունդ ալկոհոլի:

«Ինչ վերաբերում է ալկոհոլի օգտագործմանը, այստեղ նկատելի լավ արդյունք ունենք։ Դա իրական է, առանց ծայրահեղականության: Մենք զգալիորեն նվազեցրել ենք ալկոհոլի և, առաջին հերթին, թունդ ալկոհոլի օգտագործումը: Եվ դա, անշուշտ, ազդում է ժողովրդի առողջության վրա»,- ասել է Պուտինը՝ Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ:

Ուղերձն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին