▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսները, մոռանալով իրենց ԿԳԲ-շնիկ գյադա չընտրված նախագահին, ծաղրում են Սահակաշվիլիին

Հաճախակի է վերջերս խոսվում Նախագահ Սահակաշվիլի մասին: Հիմնականում ուշադրությունս գրավել է ռուսական մամուլի չարախնդությունը կապված Սահակաշվիլի ղեկավարման ժամկետի և ապագա հեռանալու հետ: Զզվանքս գալիս է ռուսներին նայելիս , երբ մոռանալով իրենց ԿԳԲ-շնիկ գյադա չընտրված նախագահին ծաղրում են Սահակաշվիլիին: Գուցե Ռուսաստանի պես բազմազգ ու մեծ երկրին պետք է նման մեկը , որ այդ երկիրը չմասնատվի, բայց դա առիթ չէ հարևան երկրի նախագահին ամեն պատեհ անպատեհ առիթով ստորացնելու: Եվ այդ ռուսական ստոր պրոպագանդան ներմուծվում Է նաև մեր երկիր: Հա նենց չի , որ Սակաշվիլիի օրոք Վրաստանում ամեն ինչ այնպես է ինչպես պետք է լիներ , բայց միանշանակ է , որ նա ընտրված է իր ժողովրդի կողմից: Միանշանակ է , որ ստեղծված է մեխանիզմ , որով վրացին կարողանում է ընտրությունով իր երկրում հարց լուծել: Միանշանակ է , որ Վրաստանի բնակչության թիվն աճում է: Եվ իմ համար միանշանակ է , որ մի օր Թիֆլիսի կենտրոնում Սահակաշվիլիին արձան են կանգնեցնելու, որպես մեծ նախագահ: Ուրախացնում է մի բան , որ նրա մեջ կարծես թե հոսում է նաև հայկական արյուն:

 

Ալեն Սիմոնյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին