▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսները պետք է ամենաբարձր մակարդակով ներողություն խնդրեն մեր ժողովրդից

Ռուսները ոչ միայն պետք է հայկական կողմի դատին հանձնեն հանցագործ պերմյակովին, այլ նաև ամենաբարձր մակարդակով ներողություն խնդրեն մեր ժողովրդից...

Այո, հատկապես՝ գյումրեցիներից և զոհվածների հարազատներից, քանի որ նրանք պարտավոր էին ապահովել, այդ թվում նաև, հենց այդ ընտանիքի անվտանգությունը, այն ինչ ստացվեց բոլորովին հակառակը: Ավելին նշված ոչնչության հետ միասին պետք է խստագույն կերպով պատժվեն բոլոր պատասխանատուները, այն զինվորականները, որոնք պարտավոր էին հսկել այդ տականքին: Սույն դեպքի առնչությամբ պետք է բացառվի ցանկացած անարդարության դրսևորում: Քննության մանրամասները պետք է անպայմանորեն հրապարակվեն, որպեսզի հասարակությունը իրազեկ լինի ողջ ճշմարտությանը:

Հակառակ պարագայում հետագայում նման դեպքերի կրկնության հավանականությունը բացառելու հնարավորությունը զրոյանում է:

 

 

Ալիկ Էրոյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին