▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսները պետք է խփեին Կորեային 3 գոլ, իսկ մեղավորը Ակինֆե՞ևն է. Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի Դինամոյի դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևի մասին.

-Իհարկե, պետք է զրուցել Իգորի հետ: Սակայն ես կարծում եմ, որ նրա անվստահ խաղի պատճառը իրականում ֆիզիկական և հոգեբանական հոգնածությունն էր: Նա մի քանի տարի արդեն անդընամեջ մասնակցում է ԲԿՄԱ-ի և հավաքականի բոլոր խաղերին, իսկ դրանից կարելի է լուրջ խնդիրներ ունենալ:

Ֆաբիո Կապելոն ճիշտ վարվեց՝ վստահելով Իգորին: Նա սխալվեց Կորեայի հետ խաղում՝ թիմի դարպասին բերելով անիմաստ և անտեղի գոլ: Իհարկե, նրա անհաշվենկատ խաղի պատճառով էր գոլը, սակայն մարզիչը պետք է վստահի դարպասապահին: Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի հավաքականի պարտության մեջ պետք է մեղադրել նրան: Թիմի հարձակվողները պետք է հեղինակեին 3 գոլ, Եվ ու՞ր են այդ գոլերը: Մեղավորն էլ Ակինֆե՞ևն է: Կարծում եմ, Իգորը դեռ կասի իր խոսքը, նշել է Բերեզովսկին:

Footballcity.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին