Հայաստանում իրականացված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Փոխհամագործակցություն 2012» զորվարժությանը մասնակցած ռուսական օդադեսանտային ուժերը վերադարձել են իրենց հիմնական բազաներն առանց տեխնիկայի և հարվածային ուժ ներկայացնող սպառազինությունների: Այս մասին հայտնում է armweeklynews.am կայքը:
Իրադարձությունները, ինչպես միշտ այս կարգի զորավարժություններում, զարգացել են այնպես, որ ռուսական կողմն այս անգամ էլ նորագույն տեխնիկան «մոռացել է» Հայաստանում: Ռուսաստանի զինուժի «մոռացկոտությունն» այն աստիճանի է հասել, որ Հայաստանում են մոռացել նաև նորագույն ՀՕՊ միջոցների կառավարման և շտաբների համագործակցության ապահովման «Բառնաուլ» մեկ կայանք:
Սակայն գովելի է այն հանգամանքը, որ Հայաստանի զինվորականները չեն դժգոհում իրենց դաշնակիցների «մոռացկոտությունից» և գիտեն ինչպես պահապանել դաշնակիցների «մոռացած» նորագույն տեխնիկան: Այն ապահով ձեռքերում է: