▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա էս ամբիոնից ասելու բան չէր, բայց ստիպված եմ. Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր նիստի ժամանակ հայտնեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հայատյացության պետական քաղաքականություն վարել: Ըստ նրա, թեպետ ՀՀ կառավարությունը 2 ամիս առաջ իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ, սակայն, Կառավարության և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների՝ վերջին շրջանի հայտարարությունները հակասում են այդ գործընթացին: «Էնպիսի արտահայտություններ եք անում, որոնք ուղղակիորեն հակասում են կառավարության կողմից սկսված իրավական գործընթացին, որը մեր դեմ է օգտագործվելու:

Մենք էս հարցը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում պետք է բարձրաձայնենք, բայց երբ կառավարության ներկայացուցիչը կամ պատգամավորը կանգնում ու հայտարարում է, որ մենք պատրաստվում ենք Ադրբեջանի հետ բարեկամություն հաստատել, ճանապարհները բացել, առևտուր անել, փող աշխատել, սա մեր դատական պրոցեսին հակասում է և մեր դեմ է օգտագործվելու շատ շուտով: Ես էլ չգիտեմ՝ սա ոնց բացատրեմ ձեզ, ստիպված էս ամբիոնից եմ ասում: Սա էս ամբիոնից ասելու բան չէր, բայց ստիպված եմ ասում, որ ավելի խորը հետք թողնեմ ձեր գիտակցության մեջ»,- ասաց Սիմոնյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին