▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա իմ երկիրն է, և այն երբեք անշարժ գույք չի դառնա

Երբ Սովետի կարոտախտով տառապում է ավագ սերունդը, ես ին որ տեղ հասկանում եմ ու չեմ մեղադրում մարդուն իր տեսակետը ունենալու համար: Բայց ինչպե՞ս անվանես մարդկանց, ովքեր Սովետ չեն տեսել, չգիտեն ինչ է իրենից ներկայացնում անկախության բացակայությունը ու ելել են փողոց ՄՄ մտնելու պահանջով: Մի հարցնող լինի դուք ինչի՞ կարոտն եք քաշում: 1991 թվի սեպտեմբերի 22-ի առավոտը, երբ արդեն պարզ էր անկախության հանրաքվեի արդյունքները, եղել է իմ կյանքի ամենաուրախ ու ամենագեղեցիկ առավոտներից մեկը: Արթնացել էի ու ամբողջ էությամբ ուզում էի հասկանալ ու վայելել անկախ Հայաստանի քաղաքացի լինելու ամբողջ իմաստը: Թեկուզ աղքատ, թեկուզ անապահով է Հայաստանը առայժմ, բայց ես իմ անկախությունը ինչ որ կարմրագլուխ վարձկանների բանակի կամքին չեմ թողնի: Թող ոչ ոք չմտածի, որ էժանագին ցույցերով կարող են որոշել Հայաստանի անկախության հարցը: Էդ վարձկաններին արդեն տեսել ենք ծածկած շուկայի մատույցներում ու դրանց համար միևնույնն է, թե ինչի համար են փողոց դուրս գալիս, եթե վճարող լինի թուրքիային միանալու համար ցույց անելու, նույն ակտիվությամբ դրա համար էլ փողոց դուրս կգան: Բայց մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր լավ են հասկանում անկախության և ազգային պետություն ունենալու նշանակությունը, ու հենց այդ շերտն է որոշելու Հայաստանի ապագան: Սա Իմ երկիրն է, և այն անշարժ գույք չի դառնա երբեք:

 

Վարդան Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին