Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին։
«Մակունցին Նահանգներ ուղարկելու մեջ կա տրամաբանություն` она слишком много знает։

Կոկորդիլոսագետի նոր պաշտոնը նույնպես անսպասելի չի` հավանաբար նման անհեթեթ նշանակումները երկրի ղեկավարին յուրահատուկ հաճույք է պատճառում։
Միայն մի բան չեմ հասկանում` Արծրունի վերադարձը: Սա ինձ համար նույնքան անհասկանալի է ինչքան Եռաբլուրի երթին Հ. Ազոյանի զինվորական համազգեստը:
Այս ամենը ստիպում է մտածել, որ շուտով մենք ականատես կլինենք ավելի հետաքրքիր զարգացումների: Բայց մինչ այդ` Արգիշտի Քյարամյանը անպայման կստանա նոր պաշտոն...»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։


