▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա կարելի էր կատակ համարել, բայց այս կառավարությունից ամեն ինչ սպասելի է»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «90-ական թվականներին Ադրբեջանում մի կարծիք կար, որ իրենք պարտվել են պատերազմում, որովհետև հայերն ունեն Խաչատրյան, Կոմիտաս և նման դեմքեր և պատերազմում հենց դրա համար են իրենք պարտվել:
Հիմա Ադրբեջանը հետևություններ է արել և չեմ զարմանա, որ Մյունխենում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պահանջից զատ, ըստ երևույթին, պահանջել են, որ կոնսերվատորիան էլ վերակազմավորվի, որ ապագայում չկարողանանք վերականգնվել: Հնարավոր է, որ բրիտանացի գիտնականներն են դա իրենց հասկացրել:
Սա կարելի էր կատակ համարել, բայց այս կառավարությունից ամեն ինչ սպասելի է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին