▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա լինի վերջին անգամ. Մանե Թանդիլյան

 

Այս օրերին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում ընթանում են 2018 թվականի բյուջեի կատարման ընթացքի մասին հաշվետվությունները՝ ըստ ոլորտների։ Բայց, քանի որ Ազգային ժողովն այսօր սկսել է արտահերթ լիագումար նիստ, հանձնաժողովային այդ նիստերն անցկացվել են շտապողականությամբ, իսկ որոշ զեկույցներ ուղղակի հետաձգվել են։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, որ համանախագահում էր հանձնաժողովային նիստերը, այսօր ԱԺ լիագումարում բողոքեց այս արտահերթի վերաբերյալ։

«Այս նիստին զուգահեռ ընթանում են նաև այդ նիստերը, և մենք ստիպված ենք լինում ընդհատել բյուջեի կատարման նախնական քննարկումները՝ վազելու համար դահլիճ՝ արտահերթ նիստերին մասնակցելու»,- ասաց նա։

Հանձնաժողովի ղեկավարն ասաց, որ չի հասկանում կառավարության կողմից այս նախաձեռնության շտապողականությունը։ Թանդիլյանը հորդորեց, որ սա լինի վերջին անգամը, երբ նման շտապողականությամբ են բերվում այս կարևոր նախագծերը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին