▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա քավության երթ էր մեր թույլ տված հնարավոր բոլոր սխալների, վրիպումների համար. Փաշինյան

Այսօրվա մեր երթը ուներ եւս երկու խորհուրդ: Այս մասին առավոտյան մեկնարկած քայլերթի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով երթի իմաստին, Փաշինյանը նշեց. «Այսօրվա մեր երթը ուներ եւս երկու խորհուրդ: Դա ըստ էության, քավության ճանապարհ էր, որովհետեւ մենք արդեն 6 ամիս առաջնորդում ենք Հայաստանը իշխանության կարգավիճակով: Սա քավության երթ էր մեր թույլ տված հնարավոր բոլոր սխալների, վրիպումների համար:

Սա քավության երթ էր ի հարգանս այն քաղաքացիների, որոնք որեւէ կերպ հիասթափվել են այս ընթացքում:

 

 

 

 

 

Բայց սա նաեւ ոչ միայն երթ էր, այլեւ յուրօրինակ ուխտագնացություն, որով մենք հաստատեցինք մեր հավատարմությունը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արժեքներին:

Կարդացեք նաև՝ 9 ժամ 25 րոպե և 37,5 կիլոմետր. Նիկոլ Փաշինյանն ամփոփեց երթն ու շնորհակալություն հայտնեց

Քայլում ենք, քայլում ենք, քայլում...Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ Երևանում ընթացող քայլերթը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին