▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց, որ եռակողմ ստորագրված փաստաթուղթն առաջին հերթին ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություն է:

«Ըստ էության քննարկում, որպես էդպիսին, դեռ նոր պիտի սկսվի և դա դիվանագիտական բնույթի քննարկում է, դա, կարծում եմ, տեղի կունենա շատ երկար: Ես ուզում եմ բոլորի ուշադրությւոնը հրավիրել, որ սա, այնուամենայնիվ, ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է:

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե փաստաթղթում կոնկրետ ամսաթվեր են նշված, թե որ տարածքը երբ պիտի հանձնվի Ադրբեջանին, Փաշինյանն ասաց. «Դա էլ ռազմական և զինվորական բնույթի խնդիրներ և առաջադրանքներ են: Նկատի ունեմ՝ սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ: Այստեղ կան տերմիններ, նախադասություններ, որոնք պետք է մեկնաբանվեն և դառնան քաղաքական բովանդակություն և այդ փուլում, իհարկե, քննարկումները հնարավոր կդառնան: Բայց այդ դեպքում էլ, բնականաբար, քննարկման հիմնական ֆորմատը լինելու է կառավարության ներսում»:

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին