▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա «Թամարա»-ի 1կգ պաղպաղակն է. վստահության կորստի ու գարշանքի մասին կլռեմ

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկուհի Պողոսյանը գրել է. «Ախր ինչու՞ մենք չենք կարող ունենալ նորմալ արտադրանք, չեմ ասում լավ, կատարյալ, որակյալ, եվրոպական շուկաներ գրավող ու մրցունակ արտադրանք, բնավ, ասում եմ նորմալ: Չկա, չունենք ու չենք էլ ունենա: Տեղյակ ու ուշադիր եղեք, ընկերներ ջան: Զգուշացեք այս պաղպաղակը երեխաներին տալուց:

Թամարա 1կգ պաղպաղակ: Զովանալու ցանկությունը իսպառ վերացավ, վստահության կորստի ու գարշանքի մասին էլ լռեմ:

Հուսամ գոնե պատկան մարմինները կզբաղվեն այս հարցով: Խնդրում եմ տարածել ու նաև նշել, թե էլ ինչ մարմին կա, որ զբաղվում է նման հարցերով»:

Այս գրառմանն արձագանքել է ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը և գրել. «ՍԱՏՄ-ն ահազանգին ընթացք կտա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին