▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սադրանքները սպանված ազատամարտիկի ընտանիքի հանդեպ շարունակվում են. «Հրապարակ»

Թերթը գրում է, որ հուլիսի 13-ին Նոր Նորքի մանկապարտեզի բանկում ծեծի ենթարկված և մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի ընտանիքի անդամները պատմել են, որ իրենց նկատմամբ սադրիչ գործողություններ են հրահրվում։ Վարդանի քույրը՝ համատիրության ղեկավար տիկին Մարիետան պատմել է, որ օրեր առաջ եղբոր դաժանաբար ծեծի ենթարկած Գևորգ Սարգսյանի քույրը եկել է համատիրություն և ասել, որ հաշվեհարդար է տեսնելու այն բանի համար, որ իր եղբայրը ձերբակալված է։ Նա նաև հոխորտացել է, ահաբեկել թե, տիկին Մարիետային ուզում է տեսնել։


«Բայց քանի որ աղջիկը հոգեկան հիվանդ է, բնականաբար, կարծում եմ, որ նրան ուղարկել են պրովոկացիայի, մենք դեռ համբերում ենք»,– թերթին ասել է տիկին Մարիետան։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին