▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահակ Կարապետյանը նշանակվել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ

Ռուսաստանի Դաշնային խորհուրդն այսօրվա նիստում Սահակ Կարապետյանին նշանակել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան Ալեքսանդր Զվյագինցևին իր տեղակալի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր էր ստորագրել: Որոշումն ընդունվել էր՝ կապված Զվյագինցևի՝ կենսաթոշակի անցնելու հետ: 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում  Սահակ Կարապետյանի նշանակումը դեռևս անցյալ տարի կանխատեսել էր Կոմերսանտ պարբերականը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին