▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանին ադրբեջանցի է ձերբակալվել է. ԱԱԾ

Հայ սահմանապահներն օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի մոտակայքում ձերբակալել են Վրաստանի քաղաքացի ազգությամբ ադրբեջանցու:

ԱԱԾ մամուլի կենտրոնից Panorama.am-ին հայտնել են, որ նա ձերբակալվել է սահմանն ապօրինի, առանց փաստաթղթերի հատելու համար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Oրենսգրքի այդ հոդվածը սահմանում է. «Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ հայ-վրացական սահմանամերձ հատվածում Հայաստանի սահմանապահները ձերբակալել են Սադախլո գյուղի ադրբեջանցի բնակիչ Ալահվերդի Փելենգովին և տարել Հայաստան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին