▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանների վերանայումը շարունակվում է. Ներքին Խնձորեսկից դիրքեր են հանձնվել Ադրբեջանին

ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղին հարակից սահմանային մի քանի դիրքեր փոխանցվել են Ադրբեջանին ՝ սահմանների ճշգրտման գործընթացի շրջանակներում:

Sputnik Արմենիան է գրում ու նշում, որ փետրվարի 4-ին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի սահմանին մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հետ են քաշվել իրենց զբաղեցրած մի քանի դիրքերից` դրանք զիջելով ադրբեջանցիներին։

Այս մասին Sputnik Արմենիային ասել է համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը` նշելով, որ այդ դիրքերում արդեն տեղակայվել են ադրբեջանցիները։

Գյուղապետի խոսքով` Ներքին Խնձորեսկի գյուղատնտեսական հողերն ու տները մոտակա դիրքերից այժմ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են։

Նշենք, որ ավելի վաղ համայնքի ղեկավարը Facebook- ում հերքել էր լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, որ գյուղի տարածքը զավթվել է ադրբեջանցիների կողմից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին