Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ հայ ադդրբեջանական սահմանին եւ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում վիճակը աննախադեպ հանգիստ է եւ դա ինչ-որ առումով Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունք է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆիկոլՓաշինյանը:
«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես պայմանավորվել էինք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ: Կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի կամ Ադրբեջանի նախագահին, իսկ եթե նրանց կողմից լինի, կհասնի ինձ: Այնպես չէ, որ ամեն միջադեպի դեպքում կապի մեջ ենք մտնում՝ ըստ անհրաժեշտության»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: