▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շամիրամի սպանդի մեջ մեղադրվողի կնոջը ծաղրե՞լ են. Թելման Քալաշյանը իրավապահներին ուշագրավ մանրամասներ է հայտնել

Armlur.am-ը գրում է. Օգոստոսի 25-ին իրավապահների կողմից կալանավորված Շամիրամի սպանդի մեջ մեղադրվող Թելման Քալաշյանը իրավապահներին ուշագրավ մանրամասներ է հայտնել, թե ինչպես են իր հետ վարվել: Մասնավորապես Կայքին հայտնի դարձավ, որ իրավապահները վերջինիս ձերբակալելուց հետո սկսել են հարցաքնության կանչել այն անձանց, որոնց տանը սպանություններից հետո թաքնվել է Թելման Քալաշյանը: Իսկ ինչ ցուցմունք է տվել Թելման Քալաշյանը: Կայքը տեղեկացել է, որ վերջինս հայտնել է, որ սպանված անձանց հետ գումարի խնդիր է եղել, սակայն իրեն ավելի շոտ հունից հանել է այն երեւույթը, երբ նա իր գումարն է պահանջել, մահացածները ծաղրել են իր կնոջը ընտանիքին, ինչը իր ինքնասիրության հարցն է եղել:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում Թելման Քալաշյանը զինված ինքնաձիգով մտել է գյուղում գտնվող հանդիսությունների սրահ և կրակոցներ արձակել այնտեղ գտնվող քաղաքացիների ուղղությամբ։ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին