Մայիսի 14-ին Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու բացմանը ներկա էր նաեւ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, ով մուտքի մոտ ընկել էր հրմշտոցի մեջ եւ մի կերպ ներս մտել պատարագի ժամանակ։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Եկեղեցուց դուրս գալուց հետո «Ժամանակի» լրագրողը նրանից հետաքրքրվեց, թե մեղքերի թողություն խնդրե՞լ է նորակառույց եկեղեցում։ «Մեղքերի թողություն գնա դու խնդրի»,- հայտարարեց օլիգարխը։ Մեր հարցին՝ ինչի՞ համար, հո մենք չենք Փակ շուկան քանդում, Ալեքսանյանը հեռանալով պատասխանեց. «Գոնե եկեղեցում հանգիստ թողեք»», - մեջբերում է «Ժամանակը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Սամվել Ալեքսանյան. «Մեղքերի թողություն գնա դու խնդրի»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet