▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը Դուբայի «պլյաժում» ապարանցի Գոգոյի հետ պառկած էր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ մեզ վերջապես հաջողվեց կապվել Սամվել Ալեքսանյանի հետ։

Դուբայո՞ւմ եք։

«Այո»։ Ի՞նչ եք անում «էդ կողմերում, աղմուկի մեջ վայրենի». Էստեղ ասում են՝ ինչ-ինչ պլաններ եք կազմում օլիգարխներով։

«Հենց հիմա պլյաժում մեն-մենակ պառկած եմ»։

Քոչարյանն էդտեղ չի՞։

«Ես ոչ մեկին չեմ տեսել»։

Ասում են՝ էդտեղ է եղել, Ձեր հետ է եղել։

«Չեմ տեսել»։

Գագիկ Ծառուկյանին է՞լ չեք տեսել։

«Ես հիմա ծովի ափին մենակ, ընկերոջս՝ Գոգոյի հետ պառկած եմ ու ոչ մեկին չեմ տեսել»։

«Գոգո» ասելով ի՞նչ նկատի ունեք՝ Գագո՞։

«Այ ցավդ տանեմ, Գոգոն՝ մեր ապարանցի տղա է»։

Բա ե՞րբ եք վերադառնալու։

«Ամսի չորսին»։

Գոգոյին է՞լ եք բերելու հետներդ։

«Անպայման»»։

 


Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին