▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանը՝ ԱԽՔ. նոր նշանակումներ Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն, քսանօրյա ժամկետում պետք է ձեւավորվի նոր կառավարությունը: Այսօր նա կատարելու է կադրային առաջին նշանակումները:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի հետ ունեցած նախնական տեղեկությունների՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնում Լեւոն Մնացականյանին փոխարինելու է Աշոտ Հակոբջանյանը: Վերջինս զբաղեցնում էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:

Նույն այդ տեղեկություններով՝ Արցախի ԱԱԾ պետի պաշտոնում նշանակվելու է Կամո Աղաջանյանը: Վերջինս 2013-2018 թթ. զբաղեցրել է ոստիկանապետի պաշտոնը եւ հրաժարական տվել ուժային կառույցների դեմ արցախցիների բողոքի ցույցերի արդյունքում:

Մինչ այս ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Սերգեյ Շահրամանյանը:

Արցախի նոր կառավարությունում պաշտոն կստանա նաեւ Միասնական Հայրենիք կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Բաբայանը նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցրել է Արշավիր Ղարամյանը: Մայիսի 20-ին իր դիմումի համաձայն նա ազատվեց այդ պաշտոնից:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին