▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանն անհետ կորել է. «Ժողովուրդ»

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գտնվելու վայրը տեւական ժամանակ է` շարունակում է անհայտ մնալ:

Համենայնդեպս, երեկ, երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցն այցելել է Բաբայանի բնակարան, որդին` Անդրանիկ Բաբայանը, ասել է, թե չգիտի` որտեղ է հայրը, եւ որ նրա հետ այս ընթացքում չեն էլ խոսել: «Ոչինչ չգիտեմ եւ ոչինչ ասել չեմ կարող»,-խուսափողական պատասխան է տվել տղան:

Հիշեցնենք, որ Բաբայանը ժամանակին բիզնես սկսելու համար գրավադրել էր ոչ միայն իրեն ու զոքանչին պատկանող տները, այլեւ ընկերների, այդ թվում` Երեւանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի, ՍԴ անդամ Կիմ Բալայանի տները: Սակայն կարճ ժամանակում բիզնեսը ձախողվեց, իսկ Բաբայանը Հայաստանից անհետացավ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին