Ես քաղաքականությունից այնքա՜ն զզված եմ, որ ինչքան քաղաքականութունից ու լրագրողներից հեռու, այնքան Աստծուն մոտ։
Այս մասին Լուրեր․com-ի հետ զրույցում ասել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով մամուլում տարածված տեղեկություններին, որ թեև որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու ՔՊ-ն բանակցում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, սակայն Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջ մղել Վարդան Ղուկասյանին։
Հարցին՝ հավակնություններ ունի՞ դառնալ Գյումրու քաղաքապետ, Ղուկասյանը պատասխանել․ «Ես ընդհանրապես ոչ մի բանի հավակնություն չունեմ։ Զզվել եմ քաղաքական, ներքաղաքական վիճակներից, լրատվական կառույցներից, ամեն ինչից հիասթափված մարդ եմ ես այս պահին։ Ես այդ հարցով ոչ զբաղվել եմ, ոչ մտածում եմ, ոչ էլ քննարկել եմ։ Երբ իմ բերանից բան կլսեք կզանգեք կիմանաք։ Քոչարյանին հարգում եմ, բայց այդ հարցի շուրջ քննարկում, հանդիպում չեմ ունեցել, չեմ դրել, չեմ վերցրել»,- նշեց նա։
Եթե այնպես ստացվի, որ առաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու՝ պատրա՞ստ է աշխատել այս իշխանութունների հետ հարցին ի պատասխան՝ Ղուկասյանն բացասական պատասխան է տվել․ «Միանշանակ ոչ։ Ես հիասթափված եմ՝ ո՞ւմ հետ ո՞ւր գնալ, ի՞նչ անել, ո՞նց անել, երբ որ հերոսը վարկաբեկվում է, պրոֆեսորը քարկոծվում է, գիտնականը դառնում է ավազակ։ Այս հասարակության մեջ այս պահին իմ մտածելակերպով հետու պետք է մնալ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում