ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւ գործարար, «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանն այսօր՝ հունիսի 19-ին, հանդիպել են։
news.am-ն է գրում և նշում, որ տեղեկությունը հաստատել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Նախագահն օրվա ընթացքում բազում հանդիպումներ է ունենում ինչպես ՀՀԿ գրասենյակում, այնպես էլ գրասենյակից դուրս։ Սերժ Սարգսյանի մասնավոր հանդիպումների հետ կապված տեղեկություն տրամադրելու լիազորություն չունեմ, բայց, իհարկե, հանդիպման փաստը չեմ հերքում»,–ասել է նա։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը եւ Սամվել Կարապետյանը հանդիպել են «Տաշիրի» նորաբաց այգում։
Հիշեցնենք, որ այս օրերին Հայաստանում գտնվող Կարապետյանը, հանդիպել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ: