▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շանգալի խեղված ճակատագրերը»` ականատեսի լուսանկարներում

 

Ազգային փոքրամասնությունների մշակույթի կենտրոնում երեկ բացվեց Իրաքի բնակիչ, ազգությամբ եզդի ֆոտոլուսանկարիչ Լոկման Մահմուդի «Շանգալի խեղված ճակատագրերը» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Լոկման Մահմուդը Շանգալի դեպքերն ու ցավը կարողացել է տեղավորել ֆոտոխցիկի կադրերում, որը, իր իսկ խոսքերով, բավականին դժվար է եղել:
Ըստ նրա՝ սարսափելի է նկարել սեփական ազգի ցավը: 
 Մասնագիտությամբ տնտեսագետ Լոկմանը լուսանկարների շարքը ստեղծել է 6 ամսում՝ նպատակ ունենալով այս միջոցով աշխարհին ցույց տալ իր ազգի հետ կատարվող ոճրագործությունը:  
Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ եզդի համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանը նշել է, որ եզդիների նկատմամբ կոտորածները դեռ շարունակվում են: 
«Առ այսօր եզդի ժողովրդի քարավանները շրջում են անբողջ աշխարհում: Այդ սարսափելի կոտորածի ականատեսներից մեկն էլ մեր ազգի զավակ Մասուդն է: Գերտերությունների աչքի առաջ շարունակվում են կոտորածները», - ասել է նա: 
Նշենք, որ սույն նկարների ցուցահանդեսը ներկայացվել է Թուրքիայի Իզմիր, Դիարբեքիր, Տիգրանակերտ քաղաքներում: «Ցուցահանդեսը բացվել է նաև Թուրքիայում, քանի որ մի շարք եզդի փախստականներ այս պահին այնտեղ են», - մեկնաբանեց Թամոյանը: 
Ցուցահանդեսի կազմակերպիչ, «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ Հայաստանյան ցուցադրությունից հետո լուսանկարները կցուցադրվեն նաև Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և ԱՄՆ -ում:
«Հայաստանում այս ցուցահանդեսը անցկացնելու առաջարկը եղել է մեր կողմից: Այստեղ ցուցահանդեսի բացելու նպատակը ոչ միայն այն էր, որ Հայաստանում խոշոր եզդիական համայնք կա, այլ այն, որ մեր եղբայր ժողովուրդը ամենից լավը կհասկանա մեր ցավը»,- նկատել է Բաքոյանը: 
Կանխավ շնորհակալությամբ՝ Ցուցահանդեսի կազմակերպիչ, «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյան, կազմակերպիչ Սաշիկ Սուլթանյան

Ազգային փոքրամասնությունների մշակույթի կենտրոնում երեկ բացվեց Իրաքի բնակիչ, ազգությամբ եզդի ֆոտոլուսանկարիչ Լոկման Մահմուդի «Շանգալի խեղված ճակատագրերը» խորագիրը կրող ցուցահանդեսը:Լոկման Մահմուդը Շանգալի դեպքերն ու ցավը կարողացել է տեղավորել ֆոտոխցիկի կադրերում, որը, իր իսկ խոսքերով, բավականին դժվար է եղել:Ըստ նրա՝ սարսափելի է նկարել սեփական ազգի ցավը:  Մասնագիտությամբ տնտեսագետ Լոկմանը լուսանկարների շարքը ստեղծել է 6 ամսում՝ նպատակ ունենալով այս միջոցով աշխարհին ցույց տալ իր ազգի հետ կատարվող ոճրագործությունը:  Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ եզդի համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանը նշել է, որ եզդիների նկատմամբ կոտորածները դեռ շարունակվում են: «Առ այսօր եզդի ժողովրդի քարավանները շրջում են անբողջ աշխարհում: Այդ սարսափելի կոտորածի ականատեսներից մեկն էլ մեր ազգի զավակ Մասուդն է: Գերտերությունների աչքի առաջ շարունակվում են կոտորածները», - ասել է նա: Նշենք, որ սույն նկարների ցուցահանդեսը ներկայացվել է Թուրքիայի Իզմիր, Դիարբեքիր, Տիգրանակերտ քաղաքներում: «Ցուցահանդեսը բացվել է նաև Թուրքիայում, քանի որ մի շարք եզդի փախստականներ այս պահին այնտեղ են», - մեկնաբանեց Թամոյանը: Ցուցահանդեսի կազմակերպիչ, «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ Հայաստանյան ցուցադրությունից հետո լուսանկարները կցուցադրվեն նաև Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և ԱՄՆ -ում:«Հայաստանում այս ցուցահանդեսը անցկացնելու առաջարկը եղել է մեր կողմից: Այստեղ ցուցահանդեսի բացելու նպատակը ոչ միայն այն էր, որ Հայաստանում խոշոր եզդիական համայնք կա, այլ այն, որ մեր եղբայր ժողովուրդը ամենից լավը կհասկանա մեր ցավը»,- նկատել է Բաքոյանը: 


«Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպություն 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին