▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սանիթեքի» աշխատակիցները նստացույց են իրականացնում Կառավարության դիմաց և պահանջում հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ

«Սանիթեք» ընկերության աշխատակիցները Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում`պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը:  

Տեղեկացնենք, որ «Սանիթեքի» աշխատակիցներին է միացել նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռության անդամ Սոնա Աղեկյանը:  

/filemanager/uploads/2019/09/week-4/Sanitek.jpg

Հիշեցնենք, որ «Սանիթեք»-ի աշխատակիցները օրեր առաջ նույն բողոքով Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ էին: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշել էր, որ քաղաքապետարանը փորձում է գտնել հնարավոր տարբերակներ, որպեսզի «Սանիթեքի» աշխատակիցներին իրենց աշխատավարձը հասնի:

 

 

Դիտեք նաև՝ «Սանիթեքի»-ի աշխատակիցները քաղաքապետարանի մոտ պահանջում են իրենց աշխատավարձը, հակառակ դեպքում՝ սպառնում են փողոց փակել

Քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ «Սանիթեքը» վճարի աշխատավարձերը. Հակոբ Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին