▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շանթ Հարությունյանը՝ Ռուբեն Հայրապետյանին սատարելու մասին

«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն, անդրադառնալով փետրվարի 4-ին ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու օրը նրա աջակիցների կողքին լինելու հարցին, ասել է.

«Երբ ես բանտարկված էի, Ռուբեն Հայրապետյանն այն քիչ մարդկանցից էր ում ես կարող էի դիմել, որպեսզի իմ որդու կողքին լինի: Ես կարծում եմ՝ Հայաստանում քիչ կան Ռուբեն Հայրապետյանի տեսակի մարդիկ։ Ինքն էն մարդկանցից էր, որ ասում էր՝ Սերժ Սարգսյանին դիմելու եմ, ասեմ՝ Շանթին ինչ անում եք, արեք, բայց երեխուն՝ Շահենին չկպչեք»,- նշել է նա:

Շանթ Հարությունյանը եթերի ընթացքում հերքել է այն տեսակետը, թե իր և Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները ֆինանսի վրա են ձևավորված։

Մանրամասները՝ տեսանյութում

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին