▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շանթ»-ին ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ X-Factor հայտնի նախագիծը «ՊՂԾԵԼՈՒ» մեջ

Հայաստանյան «X Factor» նախագծի մեկնարկից հետո մի շարք օգտատերեր իրենց գրառումներում մեղադրում են «Շանթ» հեռուստաընկերությանը՝ այս կամ այն մասնակցին ծաղրելու և միջազգային ֆորմատի հայտնի շոուն պղծելու համար...
Գրառումները ունեն հետևյալ վերնագրերը ««Շանթ» հեռուստաընկերությունն էլ է «քլիք» փախցնելով զբաղված», ««Շանթը» իր PR-ի համար պղծում է միջազգային հայտնի շոուն՝ աստիճանաբար վերածվելով ԱԼՄ-ի» և այլն:
Գրառումներում օգտատերերը մեղադրում են «Շանթ» հեռուստաընկերությանը, որ անտաղանդ մասնակցիներին թույլ են տալիս բարձրանալ բեմ և երգել: Սակայն ես չեմ հասկանում մի բան, ի՞նչ մեղք ունի «Շանթն» էս հարցում:
Այս նախագծին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, և «Շանթը» չի կարող սահմանափակել մասնակիցների թիվը կամ որոշներին ելույթի իրավունք չտա:
Կան նաև գրառումներ, որտեղ օգտատերերը մեղադրում են «Շանթին» անտաղանդ մասնակիցների ելույթները ցուցադրելու մեջ, սակայն չեն մտածում նրա մասին, որ եթե չցուցադրեն այդ ելույթները, ապա մասնակիցները կսկսեն մեղադրել «Շանթին» կողմնապահության մեջ (նրա համար, որ իրենց ելույթները չեն ցուցադրում):
Մեղադրում են նաև միջազգային հայտնի շոուն պղծելու մեջ, սակայն չգիտեն, որ այլ երկրներում էլ, որտեղ անցկացվում է նախագիծը, նույնպես լինում են նմանատիպ մասնակիցներ, և նրանց ելույթներն էլ են ցուցադրում:
Հ.Գ. Մի օգտատեր էլ գրել էր.
«Ի՞նչ տվեցին մեզ «X-Factor» նախագծները. երգիչնե՞ր: Չէ: Իսահակ, Թամարա (Թոնի Բրեքսթոնը) և նոր աղջիկը` Նարինե Ազարյան»:
Ասեմ՝ ինչ տվեց մեզ: Մեզ տվեց «Սրբուհի Սարգսյան, Վրեժ Կիրակոսյան, Եվա Սուջյան, Արթուր-Ալեքս Քոսբեկյան, Արծրուն Խանգելդյան ...», և նրանք միայն «X Factor»-ից, իսկ այլ նախագծերից՝ «Իվետա Մուկուչյան, Սուսաննա Պետրոսյան, Սևակ Ամրոյան, Լուսինե Աղաբեկյան, Աննա Ավետյան, Նարեկ Գևորգյան, Աստղիկ Սաֆարյան, Նարե Գևորգյան, Սոնա Ռուբենյան, Երվանդ Մաթևոսյան, Արաքսյա Ամիրխանյան, Մավր Մկրտչյան, Պետրոս Պետրոսյան...»:
Այս սա տվեց...

 

ԱԼԵՔՍ ԲԱԲԱԶԱՆՅԱՆԻ գրառումը` ֆեյսբուքյան իր էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին