ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ժողովուրդ ջան, տարվա այս ժամանակահատվածի համար համեմատաբար սառը եղանակից մի բողոքեք, այն ունի իր շատ դրական կողմերը։ Դրա շնորհիվ ծառերն այս տարի բավականին ուշ ծաղկեցին և մենք, բարեբախտաբար, կարծես թե խուսափում ենք ցրտահարություններից»: