▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարիթաղցիները նստացույց են սկսել

Ա1+-ը գրում է.Սարի թաղի դեպքերով կալանավորվածների հարազատներն այսօր դատախազության դիմաց նստացույց սկսեցին:

«Արդեն ծայրահեղ վիճակ է, իմ ամուսինը 4 օր է՝ հացադուլի մեջ է, նույնիսկ ճնշման դեղը ինչ է, նրան  չեն տալիս: Ասում են՝ դու հացադուլի մեջ ես, մենք իրավունք չունենք»,- ասաց Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը:

Իսկ Հրաչյա Բոյաջյանի տատիկը՝ Աղավնի Ժամկոչյանն  էլ ավելացնում է՝ ինը ամիս է, որ հստակ պատասխան չեն կարողանում ստանալ: «Մենք ուզում ենք, մեր տղաներին ազատեն, ուրիշ ոչ մի բան չենք ուզում: 3 ամիս էր ամուսնացած, որ իրեն ձերբակալել են անհիմն տեղը»։

Սարի թաղի 10 բնակիչներ  մեղադրվում են  իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր  բռնություն գործադրելու համար: Հարազատները պնդում են՝  ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին