Ճանաչված ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը, նույն ինքը՝ Նուբար Աճեմյանը, արևտահայ ծնողների զավակ է։ Նա ծնվել է 1926 թ. Մարսելում (այլ տվյալներով՝ Ստամբուլում): Միայն 1970-80-ական թվականներին նկարահանվել է մոտ 20 ֆիլմերում, խաղացել է հանրահայտ դերասաններ Ժան-Պոլ Բելմոնդոյի, Պիեր Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ: Շառլ Ժերարը աշխատել է ֆրանսիական կինոյի այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Կլոդ Լելուշը, Կլոդ Զիդին, Ֆրենսիս Վեբերը, Անրի Վեռնոյը, իսկ առավել հայտնի են նրա մասնակցությամբ «Խաղալիք» (Պիեր Ռիշարի հետ, ռեժիսոր Ֆրենսիս Վեբեր) և («Հրեշը» Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ, ռեժիսոր Կլոդ Զիդի) ֆիլմերը: Նկարում. Շառլ Ժերարը՝ իր մտերիմ ընկեր Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան գրառումից