▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարմազանովը Լևոն Զուրաբյանին հիշեցրել է նրա աներոջ խոսքերը

«Վիրավորանքներով խոսում են նրանք, ովքեր անելիք չունեն քաղաքականության մեջ, չի կարելի նման կերպ անվանարկումներով գալ այստեղ ու խոսել»,-այսօր ԱԺ-ում նիստի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին:  

«Հարգելի պարո՛ն, ես ցավում եմ, որ հայ տղամարդը պահ է գտնում, ու եթե տիկին Նաղդալյանը ձեզ դիտողություն չաներ...պահի տակ ֆռացիք, ու ասում եք՝ Նիկոլի թվին էլ սա է եղել, եթե տենց ա եղել, բա այն ժամանակ ասեիք: Դա հայ քաղաքական գործչին, հայ տղամարդուն հարիր բան չէ: Եթե ուզում եք հիշեցնեմ՝ մեր սիրելի, միգուցե նաև ձեր սիրելի Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ մարդն ինչով է տարբերվում անասունից, հիշողությամբ: Բոլորս հիշում ենք ձեր շեֆի 1992 թվականի մարտի հինգի «Կոմսոլոսկայա պրավդայի» հոդվածը, բացեք, նայեք»:

Շարմազանովը նաև նկատել է. «Ձեր ելույթը ցույց տվեց, որ սա ՀԱԿ-ի «կարապի երգն» էր»:

Նշենք, որ Հրանտ Մաթևոսյանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի աներն է՝  «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթևոսյանի հայրը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին