▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարունակեք շարժվել դեպի «երջանիկ խելագարություն».Փայլանը՝ Էրդողանին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որտեղ վերջինս պատրաստակամություն էր հայտնել հանուն «հայրենիքի» մանկահասակ աղջկան զոհ տալ։ Դրանից հետո Էրդողանի ելույթը լսելու համար հավաքված ամբողը ծափահարել էր։

«Ինչպիսի անխղճություն է։ Բա ծափե՞րը։ Շարունակեք շարժվել դեպի «երջանիկ խելագարություն»»,-գրել է Փայլանը։ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում »կուսակցության Քահրամանմարաշ քաղաքում տեղի ունեցած ժողովի ժամանակ խոսելով Աֆրինում ընթացող ռազմական գործողությունների մասին, բեմ է հրավիրել կարմիր բերետ հագած լացող մի մանկահասակ աղջկա և ասել. «Կարմիր բերատավորները չեն լացում։

Եթե այս աղջիկն էլ զոհվի կռիվներում, նրան կփաթաթենք մեր դրոշի մեջ։ Աղջիկս, դու ամեն ինչի պատրաստ ես, այնպես չէ՞»։ Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի հատուկջոկատայինները կրում են կարմիր բերետներ։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։ 

ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին