▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարունակվում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը՝ հնարավոր բոլոր ժամանակակից միջոցների օգտագործմամբ:

/filemanager/uploads/2019/08/week-2/pn._jpeg.jpg

Գործընթացին զուգահեռ՝ մարտական գործողությունների շրջաններում ՌԴ խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ ներգրավմամբ շարունակաբար իրականացվում են անհայտ կորածների որոնման և հայտնաբերման, մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքներ:

Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տվյալների ճշտման համար անհրաժեշտ է դիմել ձևավորված աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 և +374 12 28-89-80 հեռախոսահամարներով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին