▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարունակվում են անապահով ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերը

Մայրաքաղաքում պարբերական բնույթ են կրում սոցիալապես անապահով ընտանիքների համար իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները: Ըստ այդմ` Երևանի քաղաքապետարանի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ թվով 500 կարիքավոր ընտանիքներ`միայնակ տարեցներ, բազմազավակ և բազմանդամ ընտանիքներ, ստանում են պարենային աջակցություն: Համաձայն պարենամթերքի բաշխման ժամանակացույցի` այս գործընթացը կիրականացվի ամեն օր` երկուական վարչական շրջաններում և կընթանա մինչև մարտի 3-ը ներառյալ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին