Shamshyan.com-ը գրել է, որ այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ականատես է եղել, թե ինչպես են «SAS» սուպերմարկետին մատակարարվող հացերը տեղափոխվում սննդի տեղափոխման համար չնախատեսված ավտոմեքենաներով՝ հակահիգիենիկ և հակասանիտարական պայմաններում: Հետաքրքիր է՝ Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Սարգսյանը, ով հայտնի է «Սասի Արտակ» մականվամբ, իսկ նշված խանութների ցանցը պատկանում է նրան, տեղյա՞կ է, որ նման հակահիգիենիկ պայմաններում է հացը մատակարարվում իր խանութների ցանցին, որտեղից դրանք գնում են սպառողները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում