▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանի որդին դարձել է քրեական խրոնիկայի հերոս. «ՉԻ»

 

Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի որդին դարձել է քրեական խրոնիկայի հերոս, գրում է «Չորրորդ իշխանությունը», նշելով, որ Նարեկ Սարգսյանն իր երեք թիկնապահների հետ օրերս Երևանի կենտրոնում գտնվող բարերից մեկում ծեծի է ենթարկել 22-ամյա Սարգիս Բրուտյանին
Թերթի տեղեկությունների համաձայն, դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը: Ականատեսների վկայությամբ՝ Նարեկն ու թիկնապահները Բրուտյանին ծեծի են ենթարկել, ինչից հետո երիտասարդին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն` գանգուղեղային վնասվածքով: Կենտրոնի ընդունարանում հաստատել են Բրուտյանի հոսպիտալացման փաստը: Ընդ որում տուժածի հարազատները հայտարարել են, թե Բրուտյանը վնասվածք է ստացել իրենց շենքի աստիճաններից վայր ընկելու հետևանքով: Ոստիկանությունն իր հերթին հայտարարել է, որ ճշտում է այդ տեղեկատվությունը: Ինքը` տուժածը, նույնպես չի ցանկանում կատարվածի հրապարակայնացում: 

Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի որդին դարձել է քրեական խրոնիկայի հերոս, գրում է «Չորրորդ իշխանությունը», նշելով, որ Նարեկ Սարգսյանն իր երեք թիկնապահների հետ օրերս Երևանի կենտրոնում գտնվող բարերից մեկում ծեծի է ենթարկել 22-ամյա Սարգիս Բրուտյանին:
Թերթի տեղեկությունների համաձայն, դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը: Ականատեսների վկայությամբ՝ Նարեկն ու թիկնապահները Բրուտյանին ծեծի են ենթարկել, ինչից հետո երիտասարդին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն` գանգուղեղային վնասվածքով: Կենտրոնի ընդունարանում հաստատել են Բրուտյանի հոսպիտալացման փաստը: Ընդ որում տուժածի հարազատները հայտարարել են, թե Բրուտյանը վնասվածք է ստացել իրենց շենքի աստիճաններից վայր ընկելու հետևանքով: Ոստիկանությունն իր հերթին հայտարարել է, որ ճշտում է այդ տեղեկատվությունը: Ինքը` տուժածը, նույնպես չի ցանկանում կատարվածի հրապարակայնացում: 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին