▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռեր»-ի 3 անդամները կտեսակցեն իրենց հարազատներին

«Սասնա ծռեր» խմբի երեք անդամները՝ Աշոտ Պետրոսյանը, Արմեն Լամբարյանը եւ Արայիկ Խանդոյանը այսօրվանից կարող են տեսակցել իրենց ընտանիքի անդամներին: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը  մասամբ բավարարել է պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը: Պաշտպանը  «Ա1+»-ին փոխանցել է, որ  մերձավորները եւ ԶԼՄ ներկայացուցիչները չեն կարող հանդիպել նրանց:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով  առաջին դատական նիստը տեղի կունենա հունիսի 8-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին