▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռեր» խմբի անդամին մերժեցին

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու  նրա  պաշտպանի  դիմումը  չի բավարարվել։

«Համապատասխան ապացույցներ կան, որով հաստատվում է, որ նրա առողջական վիճակը չի փոփոխվել: Նույն «Դատապարտյալների հիվանդանոց»-ից ես  ունեմ համապատասխան պատասխաններ իմ գրություններին, որոնց համապատասխան որեւէ բժիշկ իր ոտքի բուժման հետ կապված չի այցելել: Հետեւաբար՝ չեմ հասկանում, թե ինչ  իրավական հիմքով են Հովհաննես Հարությունյանին   տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ»,- «Ա1+»-ին ասել  է Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին