▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայաստանին պակասում է կին վարչապետ. Մարիամ Փաշինյան

«Հերթական նորարարությունը՝ առողջապահությունում». Արսեն Թորոսյան

Պատահար Շուռնուխում

ԱԱԾ-ն բացում է փակագծերը․ Ինչու՞է Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն վերցվել

«Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել. . .

Իշխանությունը անում է քայլ դեպի ինտերնետի վերասհկողություն...Դավիթ Խաժակյան

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի վարչապետի կայքը. լուսանկար

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է հնդիկ գործարարների և համալսարանականների

«Ես միայնակ չեմ կարող և բոլորիդ աջակցության կարիքը ունեմ». իր նորածնին չտեսած մոր խնդրանքը

Հայտնի է՝ թե երբ խաղադաշտ կվերադառնա Մխիթարյանը

Ազատության պողոտայում ոստիկանի սպանության գործով անչափահասին մեղադրանք առաջադրվեց 4 հոդվածներով

Մարզերում բաժանում են կառավարության գործունեությունը 100 փաստով ամփոփող գրքույկներ

Քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են մանկապարտեզում երեխաներին կապել աթոռներից

ՍԴ-ն պաշտպանում է իրեն նշանակած հանցագործ կլանի շահերը. Լևոն Զուրաբյան

Երևանի թիվ 92 մանկապարտեզում երեխաներին գոտիներով կապել են աթոռից

Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ինտերնետի վրա վերահսկողություն սահմանելու մասին փաստաթուղթ է շրջանառվում, որը դարձել է լայն. . .

Տղերք, չի ստացվելու. Ալեն Սիմոնյան

Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի հայտարարություն է տարածել

Վիրավոր ոստիկանը պատմել է, թե ինչ է ասել զոհված ընկերն իրեն դեպքի օրը

Նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Թովմասյանի. . .

ՍԴ դատավորները հանդես են եկել հայտարարությամբ. հետևում են Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ տեղի. . .

Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունն ԱԱծ-ում վատացել է

Արթուր Վանեցյանը հանդես է եկել հայտարարությամբ

Անկախ բերվող երկրից` հայ-վրացական սահմանով ՀՀ մտնող մեքենաները մաքսազերծվելու են Հյուսիսային. . .

Երկրում, որտեղ ՀՆԱ-ի 20%-ը 15 ընտանիքի ձեռքում է, կուսակցական լայն համակարգ դժվար է ակնկալել

«Կենտրոնում» իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է․ Անժելա Թովմասյան

Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում

Մեկնարկել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գյուլբուդաղյանցը հրաժարական է. . .

Արագածոտնի մարզում ավտովթարից մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը

«Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. ԱԳՆ խոսնակի հիշեցումը՝ Բաքվին

Մխիթար Հայրապետյանը կփոխարինի Տարոն Մարգարյանին

Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Հանրապետության հրապարակում

Մենք կատարյալ կախվածության մեջ ենք. հնարավոր է՝գազը թանկանա. Արա Պապյան

Երևանում տղամարդը կտրել է իր պարանոցը

Մանրամասներ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի քննարկումներից․ ինչ է ասել վարչապետի խորհրդականը

Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի՞․ ՀՔԾ-ում որոշում է կայացվել

Ալիևի թբիլիսյան հուշարձանի տակ հայտնվել է «Արցախը Հայաստան է, և վերջ» գրառումը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է ներկայացրել

Հրադադար Սիրիայում

ՌԴ ԱԳՆ-ն դիրքորոշում է հայտնել Գարեգին Նժդեհի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը՝ Կինոպարկում

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Տոնին ընդառաջ երևանյան մի շարք փողոցներ 3 օր շարունակ փակ կլինեն

Դատարանը նշել է, որ Կառավարության պաշտոնյայի՝ նախկինում Ամուլսարի դեմ ծավալած գործունեությունն. . .

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից»». Էդուարդ Շարմազանով

Արմեն Սարգսյանը ՝ մետրոյում

Շնորհավորում եմ բոլորիս․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին

Սասուն Միքայելյանը մանդատը վայր դնելու հայտնի պատճառ ունի. ինչո՞ւ նա չի անում այդ քայլը

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հերքել է Սասուն Միքայելյանի հետ հարաբերության լարվածության մասին տեղեկությունները, միաժամանակ ասել, թե չգիտե ԱԺ նիստերից Սասուն Միքայելյանի բացակայության պատճառը: Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Միքայելյանը նեղացել է, իսկ նրա հանդեպ կոշտ հարցադրումներ են եղել Աբովյանի քաղաքապետի ընտրությունից հետո, երբ նա չի աջակցել Կոտայքի ՔՊ-ական մարզպետի ներկայացրած քաղաքապետի թեկնածուին, որի թեկնածությունը հաստատել է կուսակցությունը: Տեղեկություն է հրապարակվել նաեւ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Սասուն Միքայելյանից, փորձել է «շահել սիրտը»: Միքայելյանը չընտրվեց ՔՊ վարչության կազմում: Թե ինչու Սասուն Միքայելյանը չի գնում խորհրդարանի նիստերին, թերեւս մոտ ապագայում լավագույնս կպարզաբանի հենց նա:

Արարատ Միրզոյանն ասել է, որ չգալու պատճառը հայտնի չէ, սակայն չունի նաեւ որեւէ տեղեկություն, թե Սասուն Միքայելյանը մտադիր է վայր դնել մանդատը: Սասուն Միքայելյանն ամիսներ առաջ ընտրվեց ԵԿՄ նախագահ՝ հայտարարելով, որ իր կարեւոր նպատակներից մեկը ԵԿՄ, այսպես ասած, արտաքաղաքականացումն է, որ կազմակերպությունը չներգրավվի քաղաքական գործընթացների մեջ:

Մի բան, որ տեղի է ունեցել մինչ հեղափոխություն, եւ փաստացի հենց քաղաքականությանը ծառայելու համար էլ նախկին իշխանությունը ստեղծել է ԵԿՄ-ն՝ 1990-ականներին: Հնարավո՞ր է արտաքաղաքականացնել ԵԿՄ-ն, եթե դրա նախագահը կառավարող կուսակցության անդամ է եւ խորհրդարանի, այսինքն՝ երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտի պատգամավոր եւ իշխանության առաջնային մանդատի կրող:

Տեսականում հնարավոր է, ինչպես տեսականում Գագիկ Ծառուկյանն էլ գործարար, ձեռնարկատեր չէ, այլ օրենսդիր, քաղաքական գործիչ: Իսկ գործնականում, Սասուն Միքայելյանը պետք է ոչ թե անհայտ պատճառով չգար խորհրդարանի նիստի, այլ միանգամայն հայտնի պատճառով, նույն պատճառով էլ հայտարարելով մանդատը վայր դնելու եւ ամբողջությամբ ԵԿՄ վերափոխման հարցերով զբաղվելու մասին:

Ի վերջո, այդ վերափոխումը արտաքաղաքականացման իմաստով պետք է սկսեր հենց այդտեղից: Ինչո՞ւ չի անում Սասուն Միքայելյանն այդ քայլը:

Մտածողությա՞ն հարց է, ինչպես Հրազդանի քաղաքապետի հետհեղափոխական առաջին իսկ ընտրությանը սեփական որդու թեկնածությունն առաջ մղելը, թե՞ անվստահության եւ կասկածի՝ ինչի համար իբրեւ երաշխիք պահում է մանդատը:

Բայց ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում մանդատը երբեք չի եղել եւ չի լինելու երաշխիք: Այն երաշխիք չի եղել անգամ նախկին համակարգի պարագայում եւ կարծիքը, թե անվտանգության համար են մանդատ վերցրել, օրինակ՝ խոշոր սեփականատերերը, թյուր է: Ի վերջո, եթե մեծամասնությունը կայացնում է քաղաքական որոշումը, չի փրկի որեւէ մանդատ:

Սասուն Միքայելյանին դա լավագույնս հայտնի պետք է լինի հենց նախորդ համակարգից: Ըստ այդմ, նրա ինչի՞ն է պետք մանդատը՝ ԵԿՄ նախագահի կարգավիճակում: Դա անգամ պատմության մեջ մնալու համար է անպետք: Համենայնդեպս, ավելի անպետք է պատմության մեջ մնալու համար, քան ԵԿՄ հարցը Հայաստանի հանրային-քաղաքական կյանքի համար լուծելը, ինչը ոչ միայն հանրային, քաղաքական, այլ նաեւ սոցիալ-հոգեբանական եւ արժեմշակութային խնդիր է եւ դրանով իսկ լուծման պարագայում՝ պատմական»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում սպասվող նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն անպայման մասնակցություն է ունենալու, թե ինչ ֆորմատով՝ կորոշեն հուլիսի 5-8-ը Արցախում սպասվող ՀՅԴ ժողովում։ «Այդ ժողովից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումը»,- ասել է պատգամավոր Դավիթ Իշխանյանը։

ՀՅԴ-ն աջակցելու է Արայիկ Հարությունյանի՞ն։ «Կարո՞ղ եք ասել՝ որտեղի՞ց այդ տեղեկությունները»։ Ինքը նախօրեին է «գործի բերումով» հանդիպել Հարությունյանին, բայց նման խոսակցություն չեն ունեցել․ «Դաշնակցությունը միշտ էլ Դաշնակցություն է՝ անկախ նրանից, թե ինչպիսի կարգավիճակում է»։

Բացառո՞ւմ եք, որ կաջակցեք Ա․ Հարությունյանին։ «Ես չեմ կարող կանխորոշել, կանխատեսել։ Որեւէ քննարկում՝ որեւէ մեկին աջակցելու վերաբերյալ, Արցախի ՀՅԴ կառույցը չի ունեցել»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-2-ը Մոսկվայում տեղի է ունենալու միջազգային խորհրդարանական ֆորում, որին հրավիրված են տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, սփիքերներ: Հրավիրվածների շարքում է նաեւ Հայաստանի ԱԺ-ն:

Սկզբում նախատեսված է եղել, որ Մոսկվա մեկնի ԱԺ փոխխոսնակի մակարդակով պատվիրակություն, սակայն ԵԽԽՎ վերջին սկանդալից (Ռուբեն Ռուբինյանի «հետ-առաջ» քվեարկություն, Հովհաննես Իգիթյանի չմասնակցություն) հետո որոշվել է, որ Արարատ Միրզոյանն անձամբ ղեկավարի պատվիրակությունը` վերջին օրերին Հայաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ դրսեւորվող վատ տոնը մեղմել-սվաղելու համար. «Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ բավականին ծանր խոսակցություն է սպասվում, մանավանդ որ նույն Արարատ Միրզոյանն էր ՔՊ համագումարում «հռչակել», որ չի ողջունում Կոպիրկին-Քոչարյան հանդիպումը»:

Հիշենք, որ Արարատ Միրզոյանն այդպես էլ ցայս պաշտոնական հանդիպում չի ունեցել ռուսաստանյան իր գործընկեր Վոլոդինի հետ։ Ինչպես Նիկոլ Փաշինյանին դեռ պաշտոնապես Ռուսաստան չեն հրավիրել, այնպես էլ՝ Միրզոյանին:

Վերջինիս հանդիպումը Վոլոդինի հետ կլինի ոչ թե պաշտոնական, այլ` ֆորումի շրջանակներում: Ի դեպ, ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ ՀՀԿ-ն․ Մոսկվա կմեկնի ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարցերի պատասխանատու Արմեն Աշոտյանը»:

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում քննվող Մետրոպոլիտենի գործով առաջիկայում նոր դրվագներով բացահայտումներ կլինեն: Մասնավորապես խոսքը վերաբերում է Մետրոպոլիտենի արդեն նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի որդու չարաշահումներին:

Մեզ հասած տեղեկություններով՝ այդ չարաշահումների մի դրվագը վերաբերում է մետրոյի անցումների կրպակների տարածքներին: Յայլոյանն այդ տարածքները կոպեկներով վարձակալության է տվել իր որդու ֆիրմային: Վերջինս էլ իր հերթին կրպակների տարածքները ենթավարձակալության է տվել այլ տնտեսվարողների, բայց արդեն շուկայական գներով»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ չի՞ պատրաստվում համալրել ՔՊ-ի շարքերը, հատկապես, որ իրեն հարազատ են հեղափոխական թիմի դավանած արժեհամակարգը, ու ամիսներ առաջ հարթակից անձամբ «դըմփ-դըմփ-հուի» ծիսակարգին էր մասնակցում։

Նա հակադարձեց՝ ինքը քաղաքական պաշտոնյա չէ, չի կարող կուսակցական դառնալ։ Բայց մարզպետի պաշտոնն արդեն իսկ քաղաքական է։ Նա անդրդվելի մնաց․ «Ես կուսակցական չեմ, չեմ էլ լինի», մանավանդ՝ իրեն նման առաջարկ չեն արել, ոչ էլ ինքը նման ցանկություն ունի»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ դատարանի կողմից որոշման հրապարակման օրը, երբ հայտնի դարձավ, որ Քոչարյանը կրկին կալանավորվելու է, Քոչարյանը հանդիպում է ունեցել մի շարք խմբագիրների հետ։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել tert.am կայքի խմբագիր Արամ Անտինյանը, «168 ժամ» կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը, «Հայելի» կայքի խմբագիր Անժելա Թովմասյանը և մի քանի այլ խմբագիրներ։

Հանդիպման նախաձեռնողը եղել է Ռոբերտ Քոչարյանը, իսկ քննարկման թեման՝ մասնակից լրատվամիջոցների հետագա քաղաքականությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ ավելին