▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ ցցուն հայտարարություն էր. Գալուստ Սահակյանը` Տիգրան Ուրիխանյանին

Այսօր մեկնարկեց ԱԺ աշնանային նստաշրջանը: Խորհրդարանի անդամների հարցերն այս նստաշրջանին բավականին շատ են: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցը վերաբերվում էր «Սասնա ծռերին»: Վերջինս ցանկացավ օրակարգում ներառել հուլիսին տեղի ունեցած գործողությունները: Տիգրան Ուրիխանյանի կարծիքով Ազգային Ժողովը խնդիր ունի բացահայտելու տեղի ունեցածը, պատասխանատվության ենթարկելու ցույցերի ժամանակ ժողովրդի արդարացի բողոքի նկատմամբ բռնություններ իրականացնողներին: Վերջինիս կարծիքով պետք է պատժվեն թե՛ ոստիկանության, թե՛ պետական այլ կառույցների մի շարք ներկայացուցիչներ: Պատգամավորի կարծիքով, տեղի ունեցած ցնցումը դեռ երկար ժամանակ է անդրադառնալու մեր հասարակության վրա: 

Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Տիգրան Ուրիխանյանի խոսքերին արձագանքեց հետևյալ կերպ.

«Շատ ցցուն հայտարարություն էր: Ազգային Ժողովի արտահերթ նիստ հրավիրելու մասին, պիտի ասեմ, որ  հակասահմանադրական է, եթե քրեական գործ է հարուցվել գործին, Ազգային Ժողովը որոշումներ կայացնի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին