▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ էլ իրավաչափ էր. վաղուց ոստիկանները սենց քաղաքավարի չեն եղել ու զուսպ. Լարա Ահարոնյան

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր և համանախագահ Լարա Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ էլ իրավաչափ էր ամեն ինչ երեկ, հերիքա drama սարգեք: Ինչքան Նայել եմ տեսագրությունները երեկվա ցույցերի, վաղուց ոստիկանները սենց քաղաքավար չեն եղել ու զուսպ: Հազար անգամ խնդրում են մարդկանց հեռու մնալ, պահպանել համաճարակի հետ կապված անվտանգության նորմերը, որ մարդիկ չվարակվեն բայց իհարկե ուրիշների մասին մտածող չկա: Հիշում եմ electric yerevan, մաշտոցի ցույցերը, հեղափոխության ու շատ ուրիշ ցույցերի ժամանակվա ոստիկանության անհամաչափ բիրտ ուժի կիրարումը ու հեչ համեմատելու չէ երեկվա գործողությունների հետ, ոչ էլ հատուկ կանանց հանդեպ վերաբերմունք կար մտահոգիչ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին