▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ լավ առաջարկ Ճանապարհային Ոստիկանությանը

Մի շատ լավ առաջարկ ճանապարհային ոստիկանությանը. առաջարկում եմ անհարկի ու անիմաստ սիգնալ տալու համար սահմանել տուգանք 5 մլն դրամի չափով կամ 3 տարի ազատազրկում։ Ու մի 2 բռի ու անգրագետ վարորդ որ պատժեն, մնացածներին տեղ կհասնի, որ էդ սիգնալի կնոպկեն 5 րոպեն ուղղակի սեղմելու ու նորմալ վարորդների, նաև հետիոտները ներվերը փչացնելու համար չի, այլ նախատեսված ա հատուկ դեպքերի համար։ Ներվերս խնայելու համար ստիպված արդեն քշելուց մեքենայիս պատուհանները փակ եմ պահում, ներսն էլ բարձր երաժշտություն միացնում, որ ամեն մի հայվանի սիգնալը չլսեմ։ Ու որպես կանոն, սիգնալ տալու մոլուցքով ավելի շատ տառապում են «քռչոտ» ու «տրաքած» մեքենաներ քշողները, իսկ ավելի լավ ու խնամված, նաև թանկարժեք մեքենաների վարորդները սովորաբար ավելի համեստ են քշում, սա էլ արդարության համար ասեմ։ Համենայն դեպս, ես այդպես եմ նկատել։

 

Լրագրող Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին