▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատերը բողոքում են «հպարտ և դուխով» ղզիկներից, որոնք քանդեցին բանակը, երկրի անվտանգությունն ու պետությունը

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեկ շնչի հաշվով Հայաստանն ամենագեներալաշատ պետությունն էր: Այսօր շատերը բողոքում են, որ  «հպարտ և դուխով» ղզիկներից, որոնք քանդեցին բանակը, երկրի անվտանգությունն ու պետությունը: Ու չկա մեկը, որ հարցնի,«Տղերք բա որտե՞ղ էին և որտե՞ղ են այն հարյուրավոր (կամ մի գուցե հազարավոր) գեներալները, էլ չեմ խոսում տասնյակ հազարավոր գնդապետերից, փոխգնդապետերից, մայորներից և այդպես շարունակ, երբ ինչ-որ փնթի, բոմժ և սորոսածին փսլնքոտների մի խմբակ քայքայում էր մի ողջ բանակ»: Դուք կարող եք ասել, որ զգուշացնում էիք մեզ:

Տղերք, ձեզ գեներալի կոչում, մեդալ, աշխատավարձ տվել են ոչ թե զգուշացնելու, այլ արհավիրքը կանխելու ... կամ, վատագույն դեպքում, իրավիճակը շտկելու համար, ոչ թե լրագրողի, վերլուծաբանի կամ բլոգերի նման սոցիալական ցանցերում սրա-նրա վրա մուննաթ գալու համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին