Ընդդիմությունը չկարողացավ ձևավորել առաջարկ ՀՀ քաղաքացու համար: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ԲՀԿ-ին:
«Որքան էլ մենք վատը լինենք, սխալված լինենք, այնուամենայնիվ մարդիկ մտածում են, որ այն ուժերը, որոնք հրապարակում առաջարկ են ներկայացնում, մեզնից վատն են: Երբ մեր մասին վատն եք ասում, մի հատ մտածեք, բա ձեր առաջարկն ինչքան վատն է, որ այդքան ասելուց հետո էլ չի ստացվում քաղաքացու համար առաջարկ ներկայացնել»,-ասաց նա:
Սիմոնյանը նշեց, որ շատերը միգուցե իշխանություններից հիասթափված են. «Մենք իրենց հետ կխոսենք, մեզ կդատեն, մեզ կբերեն այստեղ, կամ չեն բերի»: